Պետրոս և Պողոս եկեղեցի (Բոգուրաև)
Պետրոս և Պողոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բոգուրաև (Բելոկալիտվինսկի շրջան) |
Դավանանք | ուղղափառություն |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
boguraevka.ru/?p=348 |
Պետրոս և Պողոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Петра и Павла), նաև` Պետրոպավլովյան եկեղեցի (ռուս.՝ Петропавловская церковь), եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանի Բոգուրաև խուտորի Կենտրոնական փողոց, 46 հասցեում[1]։ Եկեղեցին կոչվում է Պետրոս և Պողոս առաքյալների անունով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1703 թվականին, Սևերսկի Դոնեց, Բիստրայա, Կալիտվա և Լիխայա գետերի միախառնման վայրում, սկսեցին բնակություն հաստատել կազակները։ Գրեթե նույն ժամանակ Մայդանում (հրապարակում) կառուցվեց եկեղեցին[2]։ 1732 թվականին տաճարն այրվեց, այն վերակառուցեցին[3]։ Քանի որ Ուստ-Բելոկալիտվեննայա գյուղի բնակչությունը և տների քանակը աստիճանաբար սկսեցին աճել, տաճարը պարզապես չէր կարող տեղավորել բոլորին։ Որոշվեց կառուցել քարե, շատ ավելի մեծ չափերի տաճար, մեկ այլ վայրում։
1905 թվականին եկեղեցու հին շենքը գնեցին կազակները, քանդեցին, տեղափոխեցին խուտոր և այնտեղ կրկին հավաքեցին։ Շինարարության համար օգտագործվել էին ֆրանսիական աղյուսներ, իսկ շինարարական շաղախը պատրաստել էին հավկիթից, ինչը շինությունն ավելի ամուր էր դարձնում։ 1903 թվականին Պետրոս և Պողոս եկեղեցուն կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց։ 1960-ական - 1970-ական թվականներին տաճարը եղել է միակ գործողը շրջանում[2]։
Ռոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանի Բոգուրաև խուտորի Պետրոպավլովյան եկեղեցին աթոռի տոնը նշում է հուլիսի 12-ին[3]։